Վճռորոշ այս իրավիճակում աններելի է ներքին անկայունություն ձևավորելու միտումներն ու փորձերը. ԵԿՄ

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 21, 24News

269604

Երկրապահ կամավորականների միությունը հայտարարություն է տարածել ՀՀ անկախության օրվա առթիվ․

«Այսօր Հայաստանի Հանրապետության Անկախության օրն է: Հայաստանի անկախությունը մեր դարավոր երազանքն էր, որ իրականություն դարձավ հայ ժողովրդի բազմամյա պայքարի ու անկոտրում ոգու շնորհիվ:

Հայաստանի Հանրապետության Երկրապահ կամավորականների միությունն այն նույն համոզմունքին է, որ հոգնել, հուսահատվելու եւ մեր ապագան բախտի քմահաճույքին թողնելու փոխարեն պետք է համախմբվենք ազգովի եւ գործենք ի շահ մեր պետության, պետականության ու ժողովրդի: Մեր պետության համար վճռորոշ այս իրավիճակում անհրաժեշտություն է պետական բոլոր կառույցների եւ մարմինների ամրապնդումը, աններելի է ներքին անկայունություն ձեւավորելու միտումներն ու փորձերը:

Արցախում 24 ժամվա ընթացքում թշնամու կողմից զոհվեցին մանուկներ, կանայք. անտուն ու անօթեւան են մնացել արցախցիները:

Խոնարհումնահատակներին:

Բոլորիսհամարծանր,օրհասական պահ է:

Երկրապահըսահմաններում է:

Աստված պահապան մերհայրենիքին,ժողովրդին»:

--00—ՅՄ