Հայաստանը մնալո´ւ է կանգուն. ՔՊ-ականը՝ «հրեշավոր ծրագրի» մասին

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 23, 24News

դդ

ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է

«Հրեշավոր ծրագրի դեպքերի հաջորդականությունը.

Սեպտեմբերի 12-ին Ազգային ժողովում Սերժ Սարգսյանի խմբակցության ղեկավարը սպառնում է, որ արյուն կթափեն, հետո ասում, որ սպասում են` կանչը երբ կհնչի:

Սեպտեմբերի 19-ին հնչում է կանչը` ադրբեջանական թնդանոթների համազարկով: Ադրբեջանը հարձակվում է Արցախի վրա:

Սեպտեմբերի 20-ին ձեռք է բերվում հրադադարի համաձայնություն, որի ակտիվ մասնակիցներից մեկը Լեռնային Ղարաբաղի դաշնակցական ԱԺ նախագահն է: Համաձայնությանը ՀՀ-ն որևէ կերպ չի մասնակցում:

Ստեփանակերտում մարդկանց հավաքում են օդանավակայան, նախապես խոստանալով, որ գնալու են Հայաստան, իսկ հետո ասում, որ Հայաստանը չի թողնում, որ իրենք լքեն Ղարաբաղը: Մարդկանց բազմությանը նկարում են և տարածում` մեղադրելով ՀՀ իշխանություններին: Փորձում են հրեշացնել ՀՀ իշխանությանը, որի վրա արդեն պետք է հարձակվեն Երևանում:

Ստեղծում են հարձակման լեգիտիմություն:

Կանչը հնչելուն պես` Երևանում, դաշնակները, Քոչարյան-Սարգսյան & Co-ն դուրս է գալիս փողոց` մեղադրելով Հայաստանի իշխանությանը Ղարաբաղը հանձնելու և մարդկանց Հայաստան մուտքը թույլ չտալու մեջ: Օգտագործում են մարդկանց էմոցիաները և հեղաշրջման կոչեր անում:

Մարգարիտա Սիմոնյանը և Վլադիմիր Սոլովյովը, կոչ են անում հայ բնակչությանը միանալ ընդդիմության ցույցերին, իսկ ՌԴ պետդումայի պատգամավոր Եվգենի Ֆեոդորովը երեկ հայտարարում է, որ Ռուսաստանը կվերացնի Հայաստանը և այն կդարձնի Ռուսաստանի գուբերնիա:

Այսքանից հետո, բացատրեք, թե ինչպես կարելի է գլխի չընկնել, որ գործակալների այս շրջանակը փորձում է վերջ տալ ՀՀ անկախությանն ու պետականությանը:

Հայաստանը մնալու է կանգու´ն:

Վստահ եղե´ք»:

--00—ՍՊ