Աստոն Վիլան ջախջախեց Բրայթոնին․ Ուոթքինսը՝ հեթ-տրիկի հեղինակ

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 30, 24News

ֆու

Անգլիայի Պրեմիեր լիգայի 7-րդ տուրի խաղում «Աստոն Վիլան» սեփական հարկի տակ հաղթեց «Բրայթոնին»։

Հանդիպումն ավարտվեց 6-1 հաշվով՝ հօգուտ Էմերիի թիմի։ Այս մասին հայտնում է armsport.am-ը։

Տանտերերի կազմում Օլի Ուոթքինսը հեթ-տրիկի հեղինակ դարձավ, ևս մեկական գոլ խփեցին Ռեմսին և Դուգլասը, իսկ «Բրայթոնի» պաշտպան Էստուպինանը դարձավ ինքնագոլի հեղինակ։ Դե Զերբիի թիմի կազմում միակ գոլը խփեց Անսու Ֆատին։

Այս հանդիպումից հետո «Աստոն Վիլան» ու «Բրայթոնը» 15-ական միավորով կիսում են Պրեմիեր լիգայի մրցաշարային աղյուսակի 3-4-րդ տեղերը։

--ԼՀ--