ՅՈՒՆԵՍԿՕ-ն առաքելություն կուղարկի Երևան՝ ԱՀ-ից բռնի տեղահանվածներին աջակցելու համար

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 5, 24News

photo_2023-10-05_12-31-37

Հայաստանի խնդրանքով՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ն առաջիկա օրերին շտապ առաքելություն կուղարկի Երևան՝ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածներին կրթական աջակցություն ցույց տալու նպատակով:

Աջակցությունն ուղղված կլինի կրթության շարունակականության ապահովմանն ու տեղահանված ուսանողներին հոգեսոցիալական օգնության տրամադրմանը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հաղորդագրություն է տարածել «ՅՈՒՆԵՍԿՕ»-ն:

Տեքստում ասվում է, որ վերջին օրերին ավելի քան 100 հազար մարդ է Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվել՝ գալով Հայաստան։ Նրանց՝ մոտ մեկ երրորդը երեխաներ ու դեռահասներ են։

«Երկուշաբթի՝ հոկտեմբերի 2-ին, Հայաստանը պաշտոնապես դիմել է ՅՈՒՆԵՍԿՕ-ին՝ կրթության ոլորտում կազմակերպության մանդատի շրջանակներում աջակցելու բնակչության այս խմբերին օգնություն ստանալու և տրամադրելու հարցում։ ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրեն Օդրի Ազուլեն անմիջապես արձագանքեց այս խնդրանքին: Առաջիկա օրերին ՅՈՒՆԵՍԿՕ-ն փորձագետների թիմ կուղարկի Երևան՝ ազգային իշխանությունների հետ համատեղ գործողությունների ծրագրի շուրջ աշխատելու և տեղահանված ուսանողների կրթության շարունակականությունն ապահովելու համար»,-ասվում է հաղորդագրության մեջ:

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։

--00—ՅՄ