Բաքվում տարածել են նաև գերեվարված Բակո Սահակյանի, Արկադի Ղուկասյանի և Դավիթ Իշխանյանի նկարները

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 5,24News

նախ

Բաքվում տարածել են նաև գերեվարված Բակո Սահակյանի, Արկադի Ղուկասյանի և Դավիթ Իշխանյանի նկարները։

Ավելի վաղ հայտնել էինք, որ Ադրբեջանի դատարանը 4 ամսով կալանավորել է Արցախի նախկին նախագահներ Բակո Սահակյանին և Արկադի Ղուկասյանին, ինչպես նաև Արցախի ԱԺ նախագահ Դավիթ Իշխանյանին։ Իսկ Արցախի նախկին նախագահ Արայիկ Հարությունյանի նկատմամբ ԲԱքուն առնվազն 9 հոդվածով մեղադրանք է առաջադրել։

Հիշեցնենք` ադրբեջանցի սահմանապահները Հակարիի կամուրջը հատելիս ձերբակալել էին Արցախի նախկին պետնախարար, բարերար Ռուբեն Վարդանյանին, ՊԲ նախկին հրամանատար Լևոն Մնացականյանին, ՊԲ հրամանատարի նախկին տեղակալ Դավիթ Մանուկյանին, Արցախի նախկին արտգործնախարար Դավիթ Բաբայանին, ԼՂ ԱԺ նախագահ Դավիթ Իշխանյանին, Արցախի նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանին, Բակո Սահակյանին և Արայիկ Հարությունյանին։

1
2
3

--00--ԼՀ