Բաքուն Արայիկ Հարությունյանի նկատմամբ առնվազն 9 հոդվածով մեղադրանք է առաջադրել․ APA

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 5, 24News

photo_2023-10-05_11-05-09

Բաքուն Լեռնային Ղարաբաղի նախկին նախագահ Արայիկ Հարությունյանի նկատմամբ առնվազն 9 հոդվածով մեղադրանք է առաջադրել։ Այս մասին հաղորդում է ադրբեջանական պետական APA գործակալությունը, փոխանցում է «Ազատություն»-ը։

Մասնավորապես Բաքուն հայտարարում է, որ «զբաղեցնելով Լեռնային Ղարաբաղի նախագահի պաշտոնը՝ Հարությունյանը մասնակցել է Ադրբեջանի դեմ ագրեսիվ պատերազմի, զբաղվել է վարձկանների հավաքագրմամբ, ուսուցմամբ և ֆինանսավորմամբ՝ նրանց ներգրավելով ռազմական հակամարտությունների և ռազմական գործողությունների մեջ»:

--00—ՅՄ