Արայիկ Հարությունյանը գնում է խարդավանքների` լեգիտիմ իրավունք տալով Բաքվին ուժ կիրառել

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 22, 24News

Արայիկ Հարությունյանը գնում է խարդավանքների` լեգիտիմ իրավունք տալով Բաքվին ուժ կիրառել: Այս մասին 24TV-ի «Հարցազրույց Կարպիս Փաշոյանի հետ» հաղորդման եթերում նշեց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ՀՅԴ անդամ Գեղամ Մանուկյանը։

Մանուկյանի համոզմամբ, սեպտեմբերի 2-ին անհրաժեշտ է դուրս գալ փողոց և աջակցել Արցախին։ Ըստ նրա՝ այս պարագայում կուսակցական պատկանելությունը էական չէ և այդ գործընթացը բոլոր հայերի մասին է։

Մանուկյանի կարծիքով, անհրաժեշտ է հեռացնել գործող իշխանությանը և շատ բան կփոխվի։ Ըստ Մանուկյանի՝ առաջին հերթին անհրաժեշտ է վերանայել անվտանգային քաղաքականությունը և արմատախիլ անել «հողը հանձնենք, պրծնենք» քայքայիչ մոտեցումը։

Մանրամասները՝ տեսանյութում։

 

--00—ԱՊ