Իրանն աջակցություն է հայտնում Պաղեստինին. ԻԻՀ գերագույն առաջնորդի խորհրդական

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 7, 24News

3031523

Իրանական կողմն աջակցում է Պաղեստինին, Թեհրանը պաղեստինցի մարտիկների կողքին կլինի, քանի դեռ չի ազատագրվել Պաղեստինն ու նրա գլխավոր սրբավայրը՝ Երուսաղեմը։ Այս մասին հայտարարել է Իսլամական Հանրապետության գերագույն առաջնորդի խորհրդական, գեներալ-մայոր Ռահիմ Սաֆավին։

«Մենք աջակցում ենք այդ գործողությանը, իհարկե, սուրբ հողի (Պաղեստինի) համար պայքարողների հետ ուս ուսի կանգնած են նաև Ղասեմ Սոլեյմանիի նման մեծ նահատակները, և մենք մինչև Պաղեստինի և Երուսաղեմի ամբողջական ազատագրումը կմնանք պաղեստինցի մարտիկների կողքին»,-Սաֆավիի խոսքը մեջբերում է ISNA գործակալությունը։

--00—ՅՄ