ԱՀ-ից բռնի տեղահանվածների ընտանիքներում բալիկներ են ծնվել, 31 ծնունդ Հայաստանում, որից 11-ը Երևանում

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 7, 24News

10214038_0_0_3072_1728_1920x0_80_0_0_185a639551d90a9f5c8e00eecd1315ad

Արցախից բռնի տեղահանված անձանց ընտանիքներում լույս աշխարհ են եկել բալիկներ, 31 ծնունդ է գրանցվել Հայաստանում, որից 11-ը Երևանում, իսկ 20-ը մարզերում։ Այս մասին ասուլիսի ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետի մամուլի խոսնակ Նազելի Բաղդասարյանը։

Ըստ այդմ՝ Գեղարքունիքում 1,

Շիրակում 2,

Արարատում 3,

Լոռիում 1,

Կոտայքում 4,

Արմավիրում 3,

Տավուշում 1,

Սյունիքում 5։

--00—ՅՄ