Մանդատների բաշխման քարտեզը սկզբունքային այլ տեսք կունենար, եթե 53 քվե մի փոքր այլ կերպ բաշխվեր

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 10, 24News

Ընտրությունների պաշտոնական արդյունքները ճշգրիտ են արտահայտում քաղաքացիների քվեարկության պատկերը: Այն աստիճանի, որ մանդատների բաշխման քարտեզը սկզբունքային այլ տեսք կունենար, եթե 53 քվե մի փոքր այլ կերպ բաշխվեր: Այս մասին նորընտիր ավագանու նիստին իր ելույթի ժամանակ հայտարարեց քաղաքապետի թեկնածու Տիգրան Ավինյանը։

Նա նշեց՝ խոսուն է այն փաստը, որ որևէ քաղաքական ուժ չի բողոքարկել ընտրության արդյունքները․ «Ընտրություններին խախտումների բացակայությունը 2018 թվականի ժողովրդավարական, ոչ բռնի թավշյա հեղափոխության արժեքներին՝ մեր կուսակցության որդեգրած սկզբունքների ապացույցն է»․-ասաց նա։

Ավինյանի խոսքով, 2018 թվականի հեղափոխության արժեքների պաշտպանության դիրքերից հանդես եկող ուժերը ընտրությունների արդյունքներով ստացել են ձայների գերակշիռ մեծամասնությունը: 

--00—ՅՄ