Վիտալի Բալասանյանը կարողացել է Հայաստան անցնել

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 10, 24News

255

Արցախի Անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Վիտալի Բալասանյանը կարողացել է անցնել Հայաստան։ Այս մասին 24News-ի հետ զրույցում ասել է Արցախի ԱԺ «Արդարություն» խմբակցության պատգամավոր Մետաքսե Հակոբյանը։

«Կա տեղեկություն, որ արդեն Հայաստանում է, հետը դեռ կապ չեմ հաստատել», - ասել է նա։

Մետաքսե Հակոբյանը նաև 24News-ի եթերում մանրամասներ է պատմել Արցախի նախկին նախագահների և այլ առաջնորդների ձերբակալությունից։ Ամբողջական տեսանյութը եթեր կգնա երեկոյան 22:15 մեր կայքով ու յութուբյան էջով։

--00—ՅՄ