Էրդողանը նորից նախապայման է դրել Հայաստանի առաջ

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 10,24News

էր

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հոկտեմբերի 9-ին կայացած կառավարության նիստի ավարտից հետո հանդես է եկել ելույթով, որի ընթացքում անդրադարձել է Լեռնային Ղարաբաղի, ինչպես նաև «Զանգեզուրի միջանցքի» թեմաներին: Այս մասին հայտնում է ermenihaber.am-ը։

«Հայաստանի ղեկավարությունից մեր ակնկալիքն այն է, որ առաջիկա ժամանակներում խելամիտ և իրավական ճանապարհի լույսի ներքո, խաղաղությանը, անվտանգությանը և  բարօրությանը միտված քաղաքականությանը կիրականացվի: Եթե Հայաստանն այս կերպ շարժվի և իր տված խոստումը պահի Զանգեզուրի միջանցքի վերաբերյալ, ապա մեկ անգամ ևս ցանկանում եմ հայտնել, որ մեր հարաբերությունները Հայաստանի  ղեկավարության հետ քայլ առ քայլ պատրաստ ենք զարգացնել»,-նշել է Էրդողանը:

Ասուլիսի ընթացքում Էրդողանն անդրադարձել է նաև իսրայելա-պաղեստինյան լարվածությանը և քննադատել Իսրայելի գործողությունները։

--00--ԼՀ