Էդ դագաղ պարացնողների, կազմակերպիչների ականջից պետք է բռնել ու ասել՝ էս արյան գինը ձեր խղճին է

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 11, 24News

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը փորձում է խաբել թե՜ Ռուսաստանի, թե՜ Եվրոպայի առաջնորդիներին, հետևանքը՝ Արցախի կորուստն է և Հայաստանի այսօրվա վիճակը։ Այս մասին 24News-ի «Հետագիծ Նարեկ Գալստյանի հետ» հաղորդման շրջանակներում հայտարարել է ՀՀԿ ԳՄ անդամ, ՊՆ նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանը։

«Միմոսը ոչինչ չունի կորցնելու, նրան խաղարկում են, կորցնում է Հայաստանը։ Հինգ հազար զոհը Նիկոլի խղճին չի, 12 000 քկմ հայրենիքի հատվածը Նիկոլի կորուստը չի, հայ ժողովրդի կորուստն է», - նկատել է նա։ Ըստ մեր զրուցակցի, ՌԴ-ն նայում ու ասում է՝ «հայ ժողովուրդ, եթե դու իրեն ես ընտրել, ուզում ես կործանվել, ուրեմն գնա ու կործանվի, մենք չենք տվել Ղարաբաղը, դուք եք դա տվել», - հավելել է նա։

Մանրամասները՝ տեսանյութում։

 

--00—ԱՊ