Ավելի մոտիվացված հավաքականը պետք է հաղթի․ Գենիչը Լատվիայի դեմ խաղում հավատում է Հայաստանի հաղթանակին

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 12,24News

մ

Հայտնի ֆուտբոլային մեկնաբան և փորձագետ Կոնստանտին Գենիչն ընդգծել է՝ Եվրոպայի 2024թ․ առաջնության ընտրական փուլի Լատվիա – Հայաստան խաղում հավատում է մեր ընտրանու հաղթանակին։ Այս մասին հայտնում են armsport.am-ը։

 «Հայաստանի հավաքականը խմբից դուրս գալու հավակնորդներից է։ Այստեղ Հայաստանի հավաքականը պետք է իր գործն անի և ակնկալի, որ խորվաթները կհաղթեն Թուրքիայի հավաքականին: Սա իրադարձությունների շատ իրական զարգացում է։ Հայաստանի հավաքականը շատ լավ է հանդես գալիս այս ընտրական մրցաշարում, ինչպես նաև Ազգերի լիգայում: Հայերը հաղթանակ են տարել Ուելսի նկատմամբ, հյուրընկալվելիս մոտ էին Թուրքիայի ընտրանու նկատմամբ հաղթանակին. նրանք չպահպանեցին նվազագույն առավելությունը միայն վերջում։ Իսկ հիմա խմբի աութսայդերի դեմ հանդիպումը.

Լատվիայի հավաքականը պայքարը շարունակելու շանսեր չունի՝ ո՛չ մաթեմատիկական, ո՛չ  տեսական։ 5 խաղից հետո Լատվիայի հավաքականը 5 պարտություն ունի և ընդամենը 3 խփած գոլ։ Ըստ այդմ, հայերն ավելի մոտիվացված են։ Հայերն այժմ ունեն խաղացողների շատ պարկեշտ ընտրություն, խաղը լավ է կառուցված Պետրակովի գլխավորությամբ: Գումարած, ավելացել է նաև Սևիկյանը, ով կարող է նորամուտը նշել Հայաստանի հավաքականում։

Հետևաբար, այստեղ ավելի մոտիվացված թիմը պետք է իր գործն անի, չնայած արտագնա խաղում: Իմ կանխատեսումը Հայաստանի հավաքականի հաղթանակն է»,- Կոնստանտին Գենիչի խոսքերն է մեջբերում «Բուքմեյքերների Ռեյթինգ»-ը։

Եվրո-2024-ի ընտրական փուլի Լատվիա-Հայաստան խաղը կկայանա այսօր՝ հոկտեմբերի 12-ին, և կմեկնարկի Երևանի ժամանակով 20:00-ին։

--00--ԼՀ