Մեկ միլիոնից ավել քոչել ենք ամերիկաները, ռուսաստանները, ուրիշների՞ն ենք քոչվոր ասում

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 12, 24News

1915 թվի հայերը չեն տարբերվում այսօրվա հայերից, էն ժամանակ էլ, որ ասում էին՝ թուրքերը կոտորելու էին, ասում էին՝ ձեռք եք առնո՞ւմ, թուրքը չի կոտորի։ 1915 թվին էլ երգում էին՝ սարսափը պատեց օսմանյան զորքին։ Այս մասին 24TV-ի հաղորդման ժամանակ ասաց թատերագիր, դերասան Վահրամ Սահակյանը:

«Ինչ պոռոտախոսություն է, ի՞նչ է նշանակում՝ ուրիշները քոչվոր են, բաղձալի անկախությունից հետո մեկ միլիոնից ավելի քոչել եք ամերիկաները, ռուսաստանները, ուրիշներին ենք ասում՝ քոչվո՞ր։ Կամ ինչի՞ համար եք քոչել, ցույց տվեք մի մարդ, որ վերադարձել է իր երկրից, որ իր անկախությունը կառուցի ու հետո ջուր չլինելու պատճառով գնացել է, տենց մարդ չկա։ Եթե թրթուռ ես ու քո անկախությունը չես կարողանում պաշտպանել, այսպես է լինում, թրթուռը հայրենիք, բան չի հասկանում»,- ավելացրեց Սահակյանը:

Մանրամասները՝ տեսանյութում։

Հերմինե Միքայելյան

 

--00—ԱՊ