Հրդեհ՝ Գյումրիում

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 14, 24News

391720822_280734314922678_2224442629349298665_n_v1.thumb_

Հոկտեմբերի 14-ին, ժամը 15:01-ին Շիրակի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գյումրի քաղաքի Մինաս Ավետիսյան փողոցի շենքերից մեկի մոտակայքում այրվում է ավտոտնակ։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 15:16-ին, մարվել՝ 15:23-ին։ Ավտոտնակում այրվել են ավտոպահեստամասեր, կենցաղային իրեր, ներքին փայտե երեսպատումից մոտ 20 քմ հատված, իսկ մոտ 20 քմ հատված՝ ջերմահարվել։

--00—ՅՄ