Կալանավայրում եղող շատեր գիտեն, որ Հայաստանում իշխանության եկած ուժը սպասարկում է թուրքական օրակարգ

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 22, 24News

տիկ

ԱԺ ընդդիմադիր պատգամավոր Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Իշխանության կալանավորած որևէ դեմք, գործիչ պատահական չի, յուրաքանչյուրն անկախ քաղաքական քաշից, սրանց համար սիմվոլիզմ է պարունակում:

Արմեն Աշոտյան, գեներալ Գրիգորի Խաչատուրով, Նարեկ Մալյան, Լևոն Քոչարյան, Մամիկոն Ասլանյան, Գարիկ Գալեյան, Տաթևիկ Վիրաբյան ու շատ ուրիշներ:

Կալանավայրում կան տասնյակներով մարդիկ, որոնց միավորում է մեկ բան գիտակցում, որ Հայաստանում իշխանության եկած ուժը սպասարկում է թուրքական օրակարգ:

Անազատության մեջ հայտնված շատ մարդկանց էլ հասարակությունը դեռ չի ճանաչում, բայց նրանց բոլորին անկախ իրավապահների ֆանտազիայի, միավորում է մեկ ընդհանուր «հիմք» իշխանության ընդդիմախոսը լինելու հանգամանք:

Ազատությու´ն մեր բոլոր քաղբանտարկյալներին»:

--00—ԼՀ