Ովքեր են գլխավորում Երևանի ավագանու խմբակցությունները

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 26, 24News

1698054389_271977

Քիչ առաջ մեկնարկեց Երևանի ավագանու արտահերթ նիստը, որին մասնակցում է ավագանու 48 անդամ։ Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը հայտարարեց, որ ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար է ընտրվել Արմեն Գալջյանը, քարտուղար՝ Նուարդ Վարդանյանը։

«Ազգային առաջընթաց» խմբակցության ղեկավար է  ընտրվել Արամ Թորոսյանը, քարտուղար՝ Իզաբելլա Աբգարյանը։

«Հանրապետություն» խմբակցության ղեկավար է ընտրվել Անի Խաչատրյանը, քարտուղար՝ Մհեր Բեջանյանը։

«Հանրային ձայն» խմբակցության ղեկավար է ընտրվել Վահան Ավագյանը, քարտուղար՝ Վահե Եսայանը։

--00—ՅՄ