Պաշտոնական ճաշից հետո Հայաստանի, Ադրբեջանի և Վրաստանի վարչապետերի միջև եղել է ոչ պաշտոնական շփում

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 27, 24News

«Պաշտոնական ճաշից հետո եղել է ոչ պաշտոնական շփում Վրաստանի, Հայաստանի և Ադրբեջանի վարչապետերի միջև»,-24News-ի հարցին ի պատասխան հայտնում են ՀՀ կառավարությունից։

Ավելի վաղ հայտնել էինք, որ Հայաստանի և Ադրբեջանի վարչապետներ Նիկոլ Փաշինյանը և Ալի Ասադովը Վրաստանի կառավարության ղեկավար Իրակլի Ղարիբաշվիլիի միջնորդությամբ հանդիպում են անցկացրել Թբիլիսիի մերձակայքում գտնվող Մուխրանիում։

--00--ԼՀ