Ադրբեջանն Ուկրաինային մարդասիրական օգնություն է տրամադրել

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 30, 24News

Screenshot_8

Ադրբեջանի կառավարությունը մարդասիրական օգնության հերթական խմբաքանակն է ուղարկել Ուկրաինա, հաղորդում է Ադրբեջանի էներգետիկայի նախարարութունը՝ տեղեկացնելով, որ էլեկտրական սարքավորումներով 14 բեռնատարները Սումգայիթի արդյունաբերական պարկից այսօր ուղևորվել են Կիև, փոխանցում է Ազատությունը։

«Տրամադրվող օգնության թվում են նաև շուրջ 555 հազար մետր երկարությամբ էլեկտրական մալուխներ, որոնք օգտագործվելու են պատերազմից տուժած ուկրաինական շրջանների էներգամատակարարումը վերականգնելու նպատակով», - հաղորդում է ադրբեջանական գերատեսչությունը։

«Ասպիսով, Ադրբեջանի կողմից Ուկրաինային տրամադրված հումանիտար օգնության ընդհանուր ծավալը գերազանցել է 33 միլիոն ամերիկյան դոլարը», - հաղորդում է երկրի էներգետիկայի նախարարությունը։

--00—ՅՄ