ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը շնորհակալություն է հայտնել Ադրբեջանին Ուկրաինային օգնելու համար

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 17, 24News

65f71c3d79e0165f71c3d79e02171069343765f71c3d79dfe65f71c3d79e00

«Ռուսաստանը շարունակում է Ուկրաինայի դեմ ագրեսիվ պատերազմը»։ Այս մասին, ինչպես հաղորդում է ԱՊԱ-ն, ասել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը՝ Բաքվում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ համատեղ մամուլի ասուլիսին։

«ՆԱՏՕ-ի դաշնակիցները մտահոգված են այս շարունակվող պատերազմով և շարունակում են օգնել Ուկրաինային։ Ես շնորհակալություն եմ հայտնում Ադրբեջանին Ուկրաինային այդքան անհրաժեշտ մարդասիրական օգնության համար։ Նման օգնությունը շատ կարևոր է և պետք է շարունակվի»,- ասել է Ստոլտենբերգը։

--00—ՅՄ