Հագուստի խանութից դրամապանակներ գողացած երիտասարդին ձերբակալել են

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 31, 24News

գող.

Ոստիկանությունից հայտնում են․

«Օպերատիվ կառավարման կենտրոն զանգած քաղաքացին հայտնել էր, որ Գարեգին Նժդեհի փողոցի հագուստի խանութից գողություն են արել:

Նշված հասցե մեկնած ոստիկանության Շենգավիթի բաժնի քրեական հետախույզները պարզել են, որ մի երիտասարդ հափշտակել է դարակում դրված դրամապանակները և դիմել փախուստի: Նախաձեռնվել է քրեական վարույթ:

ՆԳՆ ոստիկանության Շենգավիթի բաժնի և Երևան քաղաքի վարչության քրեական հետախույզների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ կողոպուտը կատարել է Կոտայքի մարզի Պռոշյան գյուղի 22-ամյա բնակիչը: Նա Պռոշյան գյուղում հայտնաբերվել, ձերբակալվել և տարվել է Շենգավիթի բաժին, որտեղ խոստովանել է արարքը:

Երիտասարդը և կազմված փաստաթղթերը ներկայացվել են նախաքննական մարմին: Ձեռնարկվում են միջոցառումներ՝ գողոնը հայտնաբերելու ուղղությամբ: Կատարվում է նախաքննություն»:

  --00—ԼՀ