Գերմանիայի ԱԳ նախարարը այցելեց Հայաստանի զինված ուժերի խաղաղապահ բրիգադ

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 3, 24News

նա

Գերմանիայի արտաքին գործերի նախարար Անալենա Բերբոքը նոյեմբերի 3-ին այցելեց Հայաստանի զինված ուժերի խաղաղապահ բրիգադ։ 

«Արմենպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ Բալահովիտում գտնվող զորամասում Բերբոքը հանդիպեց ՀՀ ՊՆ խաղաղապահ ուժերի բրիգադի հրամանատար, գնդապետ Արսեն Մանգասարյանի հետ, զրուցեց հայ խաղաղապահների հետ, ծանոթացավ նրանց անցած ուղուն, տարբեր երկրներում խաղաղության առաքելությունների մասնակցությանը։ Գերմանիայի ԱԳ նախարարը նաև ականատես եղավ ցուցադրական վարժանքին։ 

 --00—ԼՀ