Նիկոլը մանկամիտ է, եթե կարծում է, որ Արևմուտքի աջակցությունը ձեռք է բերվում ՌԴ-ի հետ թշնամանալով

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 8, 24News

Նիկոլը մանկամիտ է, եթե կարծում է, որ Արևմուտքի աջակցությունը ձեռք է բերվում ՌԴ-ի հետ թշնամանալով։ Այս մասին 24News-ի «Հետագիծ Նարեկ Գալստյանի հետ» հաղորդման ժամանակ նշել է ՀԱԿ փոխնախագահ Լևոն Զուրաբյանը։

«Նիկոլ Փաշինյանը իրոք անմեղսունակ է ու մանկապարտեզի երեխա, եթե կարծում է` Ռուսաստանի հետ թշնամանքով ձեռք է բերելու Արևմուտքի նվիրվածությունը, դու չես կարող նման կերպ ձեռք բերել Արևմուտքի աջակցությունը», - խոսելով ՀՀ արտաքին քաղաքականության, արտաքին քաղաքական վեկտորի հնարավոր փոփոխության մասին՝ ասաց Զուրաբյանը՝ հավելելով, որ Փաշինյանը միջազգային քաղաքականությունը շփոթում է մանկապարտեզային հարաբերությունների հետ․ «Մանկապարտեզում է, որ կարող ես մեկից նեղանալ, մյուսի հետ վարվես այնպես, ինչպես ինքն է քո նկատմամբ վարվում։ Հայաստանը կործանվեց, քանի որ նման հարաբերությունները տարածվեցին միջազգային քաղաքականության վրա»։

Անդրադառնալով Արցախի հիմնախնդրում հնարավոր դրական զարգացումներին՝ ՀԱԿ փոխնախագահն ընդգծեց․«Կարելի է հրաշքների հավատալ, անգամ քաղաքականության մեջ մեկ-մեկ լինում են հրաշքներ, էդպիսի դեպքեր եղել են, բայց դա արկածախնդրություն է, եթե դու հրաշքներից ես կառչում։ Արցախն Ադրբեջանի կազմում ճանաչելուց հետո Ալիևի բոլոր հանձնարարականները հերթով կատարում ես, մի հատ էլ պարտավորություն ես վերցնում վրադ, որ Հայաստանում չես թողի, որ գործի Արցախի որևէ ներկայացուցչություն ու ոչ մի բան չես ստորագրել դեռ, էս ամենը ինչու՞ ես անում առանց որևէ բան ստանալու։ Փաշինյանը ցույց է տալիս, որ պատրաստ է մինչև վերջ «կզել»։

Մանրամասները՝ տեսանյութում։

 

--00—ԱՊ