Գրիգորյանը Ուրսուլա ֆոն դեր Լայենի աշխատակազմի ղեկավարի հետ քննարկել է ՀՀ-ԵՄ համագործակցությունը

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 10, 24News

Armen-Grigoryan-822x462

Նոյեմբերի 10-ին Բրյուսել աշխատանքային այցի ընթացքում ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը հանդիպել է Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենի աշխատակազմի ղեկավար Բյորն Զայբերտի հետ։ Այս մասին հայտնում են ՀՀ ԱԽ գրասենյակից։

«Զրուցակիցները քննարկել են ՀՀ վարչապետի և ԵՀ նախագահի հանդիպման ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացման ընթացքը: Կողմերն անդրադարձել են նաև ՀՀ-ԵՄ երկկողմ բազմաոլորտ համագործակցության շրջանակն ընդգրկող հարցերին»:

--00—ՅՄ