Եթե ցանկանայինք օկուպացնել Հայաստանի տարածքը, կանեինք. դա Ադրբեջանի համար մեծ խնդիր չէ. Ալիև

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 6, 24News

ալլլլլլ

Ադրբեջանի նպատակը Հայաստանի տարածքն օկուպացնելը չէ. այս մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը՝ ընդգծելով, որ երբեմն Ադրբեջանին «անհիմն» մեղադրում են դրա համար:

«Եթե մենք ցանկանայինք դա անել, կանեինք։ Ես սա բացեիբաց հայտարարում եմ՝ դա Ադրբեջանի համար որևէ տեսանկյունից մեծ խնդիր չէ։ Նրանք մեկ օրվա ընթացքում զենքերը վայր դրեցին Ղարաբաղում (Արցախի Հանրապետություն-Խմբ.), իսկ Խանքենդիում (Ստեփանակերտ-Խմբ.) բարձրացվեց մեր դրոշը։ Մենք չենք ուզում դա անել: Այն, որ մենք դա չենք անում, ցույց է տալիս, որ ես ճիշտ եմ այս հարցում», - ասել է նա։

--00—ԼՀ