Իրանը անհանգստացած է, Բաքուն ԼՂ-ում լրտեսական ու ռազմական բազաներ է կառուցում Իսրայելի համար

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 6, 24News

Հեռանկար չեմ տեսնում, որ շուտափույթ կլուծվեն հայ-ադրբեջանական հարաբերությունները, տարածաշրջանը խաղաղ չէ։ Իրանի հետ էներգետիկ երկարատև ծրագրերի իրականացումը, համագործակցությունը պայմանավորված է տարածաշրջանում կայունությամբ ու խաղաղությամբ, այդ առումով Իրան-ՀՀ փոխհարաբերություններում դժվարություններ եմ տեսնում։ Այս մասին 24TV-ի հաղորդման ժամանակ ասաց ԻԻՀ խորհրդարանի նախկին պատգամավոր, պատմական գիտությունների թեկնածու Կարեն Խանլարյանը։

Անդրադառնալով «Խաղաղության խաչմերուկի» վերաբերյալ Իրանի դիրքորոշմանը՝ նախկին պատգամավորը նկատեց, որ իրանցի պաշտոնյաները մտահոգություն ունեն Ադրբեջան- Նախիջևան ճանապարհի վերահսկողության հետ կապված, քանի որ հասկանում են, որ դա պարզ, տնտեսական ճանապարհ չի լինելու, ադրբեջանցիները սկանդալ կսարքեն և անվտագության հարցեր առաջ կբերեն»,-ավելացրեց նա։ Խոսելով Իրան - Ադրբեջան հարաբերություններից՝ Խանլարյանը նկատեց, որ առաջիկայում փոխհարաբերությունները կլարվեն՝ կապված Իսրայել-Գազա պատերազմով, Իրանին մտահոգում է, որ Ադրբեջանը պրոիսրայելական դիրքորոշում ունի։

«Իրանի համար մտահոգիչ է Իսրայելի ու ՆԱՏՕ-ի ներկայությունը Բաքվում, բացի այդ, Ադրբեջանը Իսրայելի համար լրտեսական ռազմաբազաներ է նախատեսել գրաված տարածքներում, դա անհանգստացնում է Իրանին։ Ադրբեջանը ռազմադաշտ կդառնա, եթե շարունակվի Գազայում պատերազմը, Իսրայելը սաստկացրել է իր հարձակումները Գազայում, բայց զգուշավոր է Լիբանանի նկատմամբ, եթե Իսրայելը սխալ քայլեր անի, Իրանը, չի բացառվում, որ կներգրավվի կոնֆլիկտում և ռիսկային վիճակում կհայտնվի Հարավային Կովկասը»,-ավելացրեց Խանլարյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։

Հերմինե Միքայելյան

 

--00—ԱՊ