Գագիկ Խաչատրյանը դատական նիստին ներկայացել է շտապօգնության ուղեկցությամբ

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 11, 24News

3364471_44_0_937_670_1920x0_80_0_0_7f55b5de3e6f4318700eb7b1305333e3

Այս պահին ընթանում է  դատական նիստը, որին Գագիկ Խաչատրյանը ներկայացել է ստացիոնար բուժհաստատությունից՝ շտապօգնության ուղեկցությամբ։ Նրա ինքնազգացողությունը գնահատվում է բավարար, սակայն ցուցված չէ տևական ժամանակ անցկացնել նստած կամ կանգնած։

Փաստաբան Երեմ Սարգսյանը կրկին միջնորդություն է ներկայացնելու թույլատրել Խաչատրյանին մեկնել արտասահման՝ անհապաղ վիրահատության ենթարկվելու անհրաժեշտությամբ։ Այս միջնորդության քննությունը ոչ իրավաչափորեն դատախազության առարկություններով և դատարանի որոշումների արդյունքում հետաձգվում է արդեն ամիսներ շարունակ, ինչը կարող է հանգեցնել անդառնալի հետևանքների։

Նիստի ավարտից հետո կներկայացվեն մանրամասները:

--00—ՅՄ