Սուրբծննդյան տոնավաճառի տաղավարները կտրամադրվի առանձին կազմակերպությունների

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 14, 24News

եր.

Հաշվի առնելով, որ նախորդ տարի Երևանի քաղաքապետարանի նախաձեռնությամբ կազմակերպված Սուրբծննդյան տոնավաճառի տաղավարների մատուցած ծառայությունները որակապես չեն համապատասխանել համայնքի սահմանած չափորոշիչներին ու պահանջներին՝ երևանցիներին լավագույն որակի ծառայություններ մատուցելու նպատակով այս տարի որոշում է կայացվել Սուրբծննդյան տոնավաճառի տաղավարները տրամադրել առանձին կազմակերպությունների: Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից:

Հարկ է նշել, որ դրանց տեղերն այլևս սպառված են։

Սուրբծննդյան տոնավաճառի առանձին հատված, ի դեպ, տրամադրվելու է Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց։
Լրացուցիչ հարցերի դեպքում խնդրում են դիմել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի արտաքին ձևավորման և գովազդի վարչություն՝ զանգահարելով 011 514212 հեռախոսահամարով:

--00--ԼՀ