Արմավիրի մարզի գյուղերից մեկում 27-ամյա տղան ավտոտնակում կախվելու միջոցով ինքնասպան է եղել

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 17, 24News

տ

Այսօր՝ դեկտեմբերի 17-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 16։50-ի սահմաններում «Վաղարշապատ» բժշկական կենտրոնի շտապօգնության կայանից ահազանգել են ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Վաղարշապատի բաժին և հայտնել, որ շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը կանչով մեկնել է Արմավիրի մարզի գյուղերից մեկի տուն, որտեղ հայտնաբերել են կախված դի։ Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շաշյանը, դեպքի վայր են ժամանել ՀՀ ՆԳՆ ոստիկանության Արմավիրի մարզային վարչության պետ Արթուր Բդոյանը, վարչության պետի օպերատիվ գծով տեղակալ Հովհաննես Արիստակեսյանը, Ոստիկանության Վաղարշապատի բաժնի պետ Արսեն Ոսկանյանն ու բաժնի պետի օպերատիվ գծով տեղակալ Գևորգ Միքայելյանը։

Ահազանգով ժամանել է նաև Հայաստանի քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժնի խումբը՝ մարզային քննչական վարչության պետ Սամվել Սիմոնյանի, Վաղարշապատի քննչական բաժնի պետ Դավիթ Բարոյանի և օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ։

Օպերատիվորեն ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության Արմավիրի մարզի գումարտակի 1-ին վաշտի 1-ին դասակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Ղարիբ Գրիգորյանի, վաշտի հրամանատար Արսեն Բաղդասարյանի գլխավորությամբ։

Տարածքը սահմանազատել են նույն վաշտի պարեկ Արթուր Կարապետյանն ու կրտսեր պարեկ Արթուր Աբգարյանը։

Ոստիկաններն ու քննիչները նշված տանը կից գտնվող ավտոտնակում տանիքից կախված հայտնաբերել են նույն տան բնակիչ, 27-ամյա Արման Ա․-ի դին։

Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ արտաքին զննությամբ, դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել։

Քննիչի որոշմամբ, նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն։

Դեպքի փաստով Վաղարաշապատի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։

 

 --00—ԱՊ