Կոտայքի մարզում հայրն իրենց տան բակում պտտաձողից կախված հայտնաբերել է իր 16-ամյա տղայի դին

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 17, 24News

6806c268546dcd07823d9cb450bb10a1.jpg

Երեկ՝ սեպտեմբերի 16-ին, ողբերգական ու առեղծվածային դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ ժամը 06։05-ի սահմաններում «Աբովյան» ԲԿ-ից ոստիկանության Կոտայքի բաժին ահազանգ է ստացվել, որ մահացած վիճակում իրենց մոտ են տեղափոխել երեխայի, գրում է shamshyan.com-ը։

Ոստիկանները պարզել են, որ մահացածը Կոտայքի մարզի գյուղերից մեկի բնակիչ՝ 16-ամյա Ազիզ Ա-ն էր, ում նույն օրը իրենց տան բակում գտնվող պտտաձողի վրա կախված վիճակում հայտնաբերել է իր հայրը, որը որդուն ազատել է պարանից, սակայն, ցավոք, նա արդեն մահացած է եղել։

Փաստի առթիվ Հայաստանի քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։

Տեղի ունեցածը դժբախտ պատահար է, ինքնասպանություն, թե սպանություն, պարզվում է։

--00—ԶՀ