Երևանյան տան հյուրասենյակում հայտնաբերվել է ՌԴ քաղաքացու դի՝ պահարանի կախիչից կախված

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼ 7, 24News

․

Երևանում այսօր՝ Ժամը 20:20-ի սահմաններում, Արտակարգ իրավիճակների  նախարարության փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման կենտրոն  և ոստիկանության կենտրոնական բաժին ահազանգ է ստացվել, որ Ագաթանգեղոս 7-րդ շենքի բնակարաններից մեկի բնակիչը չի արձագանքում դռան թակոցներին ու զանգերին, հայտնում է shamshyan.com-ը։

Նշված հասցե է ժամանել ԱԻՆ ՓԾ հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի հերթապահ խումբը: Ժամանել է նաև ոստիկանության կենտրոնական բաժնի  հերթապահ խումբը:

Փրկարարները համատիրության ուժերով, ոստիկանության ծառայողների հետ բացել են դուռը և բնակարանի հյուրասենյակում հայտնաբերել են դի՝ պահարանի կախիչից կախված վիճակում:

Կայքի տեղեկություններով՝ մահացածը Ռուսաստանի Դաշնության քաղաքացի, 45-ամյա Վ. Պոպովան էր:

--00--ԱՀ