Ձեր աշխատանքը բացառիկ էր․ ԱՄՆ դեսպանը իր երախտագիտությունն է հայտնել դեսպանատան հայ աշխատակիցներին

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 18, 24News

photo_2023-12-18_14-11-35

Անցած շաբաթ ԱՄՆ դեսպանատանը տեղի ունեցած պարգևատրման արարողությանը դեսպան Քրիստինա Քվինն իր երախտագիտությունը հայտնեց դեսպանատան հայ աշխատակիցներին՝ տարվա ընթացքում կատարած հրաշալի աշխատանքի համար։

ֆհֆգտ

«Այս դժվարին ժամանակաշրջանում ձեր քրտնաջան աշխատանքը բացառիկ էր: Ես բարձր եմ գնահատում ձեր ներդրումը հայ-ամերիկյան կապերի և մեր ընդհանուր ժողովրդավարական արժեքների ամրապնդման գործում։ Մաղթում եմ ձեզ և ձեր ընտանիքներին ջերմ և խաղաղ տոներ»,- ասաց դեսպան Քվինը:

--00—ՅՄ