Հակառուսական ֆոն չկա, ՌԴ-ի հետ զենքի բանակցություններ կան, դրանք շարունակվում են. Ալեն Սիմոնյան

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 22, 24News

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը չի բացառում Հայաստանի և Ռուսաստանի Դաշնության միջև զենքի ձեռք բերման նոր գործարքները։

Աժ-ում լրագրողների հետ զրույցում Սիմոնյանը չցանկացավ մանրամասներ ներկայացնել քննարկումների օրակարգից։

«Օրակարգի մասին չեմ կարող խոսել, դա ընդհանուր քննարկում է, որի մեջ բոլոր «խնդիրները» կարող են ներառվել»,- նշեց նա։

Ըստ ԱԺ նախագահի՝ ՀՀ իշխանությունների մոտ հակառուսական ֆոն չկա։

«Հակառուսական բառը սխալ է, քանի որ հայ և ռուս ազգերը բարեկամ ժողովուրդներ են, և ժողովուրդների մասին չի կարելի նման բան ասել։ Հայաստանում հակառուսական բան չկա, կա հակակրանք այն քաղաքականության և այն քայլերի նկատմամբ, որոնք վերջին տարիներին իրականացվել են»,- ասաց Սիմոնյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։

--00--ԼՀ