ՌԴ-ին զենք չտալու համար դատի չենք տալու, գործընկերային մթնոլորտում հարցը կլուծվի. ՊՆ փոխնախարար

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 4, 24News

ՌԴ-ին զենք չտալու համար դատի չենք տալու, գործընկերային մթնոլորտում հարցը կլուծվի։ Այս մասին այսօր ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում նշեց ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Հրաչյա Սարգսյանը։

«Կարծում եմ՝ հերթը չի հասնի դրան, հարցը գործընկերային հարաբերություններով կլուծվի», - արձագանքելով միջազգային հարթակներում ՌԴ-ին պայմանագրային դրույթները չպահպանելու համար դատի տալու վերաբերյալ հարցին՝ պատասխանեց ՊՆ փոխնախարարը։

Սարգսյանն ասաց նաև՝ միշտ էլ հույս կա, որ զենքն ի վերջո կտրամադրվի։

Մանրամասները՝ տեսանյութում։

 

--00—ԱՊ