Լոռու մարզի Ձորամուտի գյուղապետի անասնագոմում բռնկված հրդեհի հետևանքով նրան պատճառվել է 3 մլն-ի վնաս

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 30, 24News

2

Դեկտեմբերի 24-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 12։15-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն է ահազանգել Ձորամուտ գյուղի բնակիչ 52-ամյա Էդիկ Փնջոյանը և հայտնել, որ գյուղում՝ խոտի պահեստում, պահեստավորված խոտ է այրվում։ Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը:

Դեպքի վայր են մեկնել ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայության Տաշիրի հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։ 

Ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության Տաշիրի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Արամ Չթչյանի գլխավորությամբ։
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Է․ Փնջոյանին պատկանող խոտի պահեստում պահեստավորված 800 հատ խոտի հակերում։

Հրդեհի հետևանքով այրվել է նաև պահեստի տանիքը։

Տեղում Է․ Փնջոյանը հայտնել է, որ հնարավոր է արարքը անզգուշությամբ կատարած լինեն երեխաները, իսկ հրդեհի հետևանքով իրեն պատճառվել է մոտ 3 մլն դրամի գույքային վնաս։

Դեպքի փաստով Ստեփանավանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։

Գ․ Շամշյանի տեղեկություններով, Է․ Փնջոյանը ոստիկաններին հայտնել է, որ ինքը Ձորամուտ գյուղի վարչական ղեկավարն է։

 

 --00—ԱՊ