Տոկիոյում ուղևորատար ինքնաթիռը բախվել է առափնյա ծառայության ինքնաթիռին. կա 5 զոհ

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 3, 24News

1127253

Տոկիոյի «Հանեդա» օդանավակայանում Ճապոնական ավիաուղիների Airbus A350 ինքնաթիռը բախվել է Ճապոնիայի առափնյա պահպանության ծառայության ինքնաթիռին, որը մեկնում էր երկրաշարժից տուժած  շրջաններ։ Միջադեպի հետևանքով 5 մարդ է զոհվել։ Այս մասին հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով Kyodo գործակալության հրապարակումը։

Միջադեպը տեղի է ունեցել հունվարի 2-ին, տեղի ժամանակով ժամը 17:47-ին, երբ 367 ուղևոր տանող A350-ը վայրէջք էր կատարել օդանավակայանում։ Ինքնաթիռը բախվել է առափնյա պահպանության ծառայության օդանավին, որը մեկնում էր Նիիգատա պրեֆեկտուրա՝ սնունդ և ջուր հասցնելու նախօրեին 7,6 մագնիտուդով երկրաշարժից տուժածներին։

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։

--00—ՅՄ