Բայդենի որդին չի ընդունել իրեն առաջադրված մեղադրանքը հարկեր չվճարելու վերաբերյալ

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 12, 24News

բա

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի որդին՝ Հանթեր Բայդենը, չի ընդունել  իրեն առաջադրված մեղադրանքը առնվազն 1,4 միլիոն դոլարի հարկեր չվճարելու վերաբերյալ։  Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնել է NBC հեռուստաալիքը։

Նշվում է, որ ԱՄՆ նախագահի որդին անձամբ է ներկայացել Լոս Անջելեսում կայացած դատական նիստին։

Դեկտեմբերի սկզբին Հանթեր Բայդենին 9 կետով մեղադրանք է առաջադրվել  հարկեր չվճարելու  համար: Դատախազությունը կարծում է, որ նախագահի որդին միլիոնավոր դոլարներ է ծախսել շռայլ ապրելակերպի վրա՝ հարկերը վճարելու փոխարեն: Նրան կարող է սպառնալ մինչև 17 տարվա ազատազրկում:

 --00—ԼՀ