47-ամյա կինը այցելել է Ջրվեժում գտնվող իր տատի ու պապի շիրիմին, որտեղ էլ ցրտահարվել ու մահացել է

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 18, 24News

ցրտ

Այսօր՝ հունվարի 18-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 10:40-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Կոտայքիբաժին օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Ջրվեժի գերեզմաններում կնոջ դի կա:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են ժամանել ՀՀ ՆԳՆ ոստիկանության Կոտայքի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Էդմոնդ Այվազյանի, բաժնի պետի օպերատիվ գծով տեղակալ Վահե Մամիկոնյանի, բաժնի պետի ծառայության գծով տեղակալ Արսեն Սարգսյանի գլխավորությամբ:

Ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Կոտայքի մարզի գումարտակի 2-րդ վաշտի 1-ին դասակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Լևոն Բադալյանի, գումարտակի ծառայության ավագ տեսուչ Աչտակ Ասատրյանի, գումարտակի ծառայության տեսուչ Կառլեն Բաղյանի և դասակի հրամանատար Արմեն Ավետիսյանի գլխավորությամբ:
Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։

 --00—ԼՀ