«Պետության անվտանգության թիվ երկու սպառնալիքը հենց ինքն է` Նիկոլը». Արմեն Աշոտյան

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 20, 24News

Screenshot_13

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը, գտնվելով «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում, շարունակում է հեռակա ակտիվ շփումները հանրության հետ։ Ինչպես հաղորդում է «Առավոտ»-ը, նա հեռակա  զրույցի շրջանակներում պատասխանել է քաղաքացիների որոշ հարցերի։

«Նախ, պետք է ուղիղ արձանագրել, որ այն, ինչին Փաշինյանը պատրաստում է հայ ժողովրդին և այն, ինչը նա խոստանում է հայ ժողովրդին, ոչ թե խաղաղություն է, այլ տանջող մահ։ Իսկ Ալիևի վերջին հարցազրույցը և Նիկոլի անատամ, խղճուկ արձագանքը միայն արտացոլում է, որ Հայաստանի գործող վարչապետը հայ ժողովրդի մեջքի հետևում ոչ թե խաղաղություն է բանակցում, այլ մեր բոլորի հաշվին սեփական իշխանությունը երկարացնելու պայմանները»,- այսպես է պատասխանել ՀՀԿ փոխնախագահը Ելենա Պետրոսյանի հարցին՝ հասարակությանը խաղաղության պատրաստելիս թուլանո՞ւմ է պետության անվտանգությունը, թե՞ ոչ։

«Պակաս հնարավոր չէ նաև այն հանգամանքը, որ Նիկոլը սեփական ժողովրդին դրել է անուղեղ, անարժանիք, անինքնասեր զանգվածի տեղ, որի ականջները փորձում է լցնել անբարո ստերի և կեղծ խոստումների կոկտեյլով, որը մի օր պայթելու է հենց Փաշինյանի երեսին։ Իսկ պետության անվտանգության թիվ երկու սպառնալիքը հենց ինքն է` Նիկոլը։ Թիվ մեկ սպառնալիքը, սակայն, ինքը չէ, այլ ժողովրդի մոտ դեռեւս առկա արժեհամակարգային ճգնաժամը, ճիշտ ու սխալի ճգնաժամը, արդարի և անարդարի ճգնաժամը։ Հենց այս ճգնաժամը հաղթահարվի, Փաշինյանը մեկ շաբաթ իր աթոռին չի մնա»,- ասել է Արմեն Աշոտյանը։

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։

--00—ՅՄ