Հայաստանի պարագայում իրավիճակը էլ ավելի աղետալի է լինելու․ Աշոտյանի հարցազրույցը ՔԿՀ–ից.  NEWS.am

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 25, 24News

արմ.
«Նուբարաշեն» ՔԿՀ–ից NEWS.am–ի հարցերին է պատասխանել ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը։

Հայաստանի իշխանությունը, հրաժարվելով ռուսական հարթակներում հանդիպման առաջարկներից, ՀԱՊԿ-ի նիստերին մասնակցելուց, միաժամանակ հայտարարում է, թե ՀԱՊԿ-ից դուրս գալու մտադրություն չունի։ Դրան զուգահեռ վստահեցնում է, որ արտաքին քաղաքական վեկտորը չի փոխում, բայց գնում է այն հարթակներ, որոնք իր համար վստահելի են։ Ինչու՞ է այդ դեպքում Հայաստանը դեռ ՀԱՊԿ-ում, եթե եւ այդ հարթակը բոյկոտում է, եւ չի վստահում։

Նախ հարկ է հիշեցնել, որ գործող վարչախումբը վերջին ամիսներին բոյկոտել է ոչ միայն ՀԱՊԿ ձևաչափով անցկացված հանդիպումները, այլ նաև ԵԱՏՄ և ԱՊՀ ձևաչափերով վերջին հանդիպումները: Այսինքն՝ բոլոր այն կազմակերպությունները, որտեղ Ռուսաստանը առաջնային դերակատարում ունի: Գործ ունենք ՝ «ՀԱՊԿ, քեզ եմ ասում, ՌԴ՝ դու լսիր» պրիմիտիվ շուստրիության հետ: Փաշինյանը Հայաստանը դե-ֆակտո հանում է ՀԱՊԿ-ից, անկախ նրանից, թե դե-յուրե մնալու հայտարարություններ են հնչում: Հաշվարկը շատ պարզ է, հունից հանել ՌԴ-ին, այսպես ասած տակից խաղեր տալով և դրդելով նրան ավելի կոշտ արձագանքների: Մոսկվայում այս խաղը բացահայտել են հեշտությամբ և տվյալ պրիմիտիվ խայծը կուլ չեն տվել:

Հայաստանի իշխանություններն արտաքին քաղաքականությանը վերաբերող բոլոր քննադատություններին ունեն մեկ պատասխան․ Հայաստանն ամեն ինչ անում է իր անվտանգությունը երաշխավորող գործընկերներ եւ երաշխիքներ ձեռք բերելու համար։ Որտե՞ղ, ի վերջո, Հայաստանը կարող է իրական գործընկերներ ձեռք բերել, որոնք հնարավոր պատերազմի դեպքում կարող են գործուն քայլեր ձեռնարկել։

Հայաստանը ոչ մի տեղ այդպիսի գործընկերներ ձեռք բերել չի կարող, քանի դեռ ղեկավարվում է այնպիսի իշխանությունների կողմից, որոնց կոպտագույն սխալների, անվստահության, «գցելու» ֆենոմենալ ունակությունների, պատերազմ բերելու և տանուլ տալու հակումների մասին գիտեն ոչ միայն գերտերությունները: Եթե Նիկոլական Հայաստանը ինքն իր անվտանգությունը պաշտպանել չի ցանկանում, ապա ոչ մի այլ դերակատար այդ առաքելությունը չի իրականացնելու: Մնացածը՝ գեոպոլիտիկ ավանտյուրիզմ է: Եթե Փաշինյանը հետևողականորեն արհամարհում է ոչ միայն հայ ժողովրդի պատմությունը, այլև իր իսկ ճակատագրական սխալները, որոնք բերեցին այսօրվա աղետի, ապա դրանք այլևս սխալներ չեն, այլ գիտակցված կործանարար քաղաքականություն:

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։

 

--00—ԼՀ