Շախմատի տղամարդկանց առաջնության նոր չեմպիոնը Ռոբերտ Հովհաննիսյանն է

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 21, 24News

շ

Հայաստանի շախմատի 2024 թվականի տղամարդկանց առաջնության չեմպիոնը Ռոբերտ Հովհաննիսյանն է:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի տանն ընթացող առաջնության վերջին տուրում Ռոբերտ Հովհաննիսյանը հաղթեց Արթուր Դավթյանին և 9 հնարավորից հավաքելով 6 միավոր` դարձավ Հայաստանի կրկնակի չեմպիոն: Երկրորդ տեղում Մանուէլ Պետրոսյանն է:

Ռոբերտ Հովհաննիսյանը Հայաստանի չեմպիոն էր դարձել նաև 2011 թվականին:

Ավելի վաղ հայտնի էր դարձել նաև կանանց առաջնությանը չեմպիոնը: Հայաստանի եռակի չեմպիոն էր հռչակվել Սուսաննա Գաբոյանը:

 

 --00—ԱՊ