Հայաստանի արագ շախմատի առաջնության չեմպիոնը Մանուէլ Պետրոսյանն է

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 3, 24News

շախ

Հայաստանի շախմատի ակադեմիայում տեղի է ունեցել Հայաստանի արագ շախմատի առաջնությունը՝ նվիրված Աշոտ Անաստասյանի հիշատակին: Այս մասին հայտնում է Հայաստանի շախմատի ֆեդերացիան:

Գրոսմայստերներ Մանուէլ Պետրոսյանը, Շանթ Սարգսյանը և Զավեն Անդրիասյանը 7 հնարավորից վաստակել են 6 միավոր:

Լրացուցիչ ցուցանիշներով չեմպիոն է դարձել Մանուէլ Պետրոսյանը: Մանուէլը իրավունք է ստացել մասնակցելու աշխարհի արագ շախմատի առաջնությանը։

Փոխչեմպիոն է դարձել Շանթ Սարգսյանը, իսկ լավագույն եռյակը եզրափակել է Զավեն Անդրիասյանը:

Վահե Դանիելյանը զբաղեցրել է 4-րդ հորիզոնականը, իսկ Ռոբերտ Հովհաննիսյանը՝ 5-րդ:

Վետերանների մեջ լավագույն արդյունքը ցույց է տվել Աշոտ Նադանյանը:

Կանանց պայքարում լավագույն արդյունքը ցույց է տվել Աննա Խաչատրյանը:

Մինչև 16 տարեկան պատանիների պայքարում լավագույն արդյունքը ցույց է տվել Վահե Սուքիասյանը:

 --00—ԼՀ