Մոսկվան մնում է Երևանի գործընկերը և մարտական գործողությունների դադարեցման հիմնական երաշխավորը

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 26, 24News

Մոսկվան մնում է Երևանի գործընկերը և վճռական ներդրում ունի ռազմական գործողությունների դադարեցման և Հայաստանում ստեղծված բարդ իրավիճակի կանխման գործում։ Այս մասին այսօր հայտարարեց ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան իր  ամենշաբաթյա ճեպազրույցում։

ԱԳՆ ներկայացուցիչը շեշտեց․

«Ռուսաստանը նաև ակտիվորեն նպաստեց ռազմագերիների և կալանավորների փոխանակմանը, անհայտ կորածների որոնմանը, ականապատ դաշտերի քարտեզների փոխանցմանը»։

Զախարովան ընդգծեց, որ ՌԴ-ն միշտ մեծ ուշադրություն է դարձրել հայ-ադրբեջանական հակամարտության կարգավորմանը։

«Մենք միշտ մեծ ուշադրություն ենք դարձրել հայ-ադրբեջանական կարգավորման հումանիտար խնդիրներին»։

--00—ԼՀ