«Ֆլայ Արնան» դադարեցրել է թռիչքները. չեղարկված տոմսերի գումարների վերադարձ, սպասողական վիճակ․ «Հետք»

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 27, 24News

l-vlUdoCvLPB

«Հայկական ազգային ավիաուղիներ» ՓԲԸ-ն, որն առավել հայտնի է «Ֆլայ Արնա» («Fly Arna») անունով, հունվարի 16-ից թռիչքներ չի իրականացնում: Այս մասին հայտնում է «Հետք»-ը։

2021-ի դեկտեմբերին հիմնադրված ավիաընկերությունը, որն առաջին անգամ երկինք է բարձրացել 2022-ի հուլիսին, 1,5 տարի անց խնդիրների առաջ է կանգնել:

Հիշեցնենք, որ այս ավիափոխադրողը հայ-արաբական համագործակցության արդյունք է: Դրա 49 %-ը պատկանում է «Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդ» ՓԲԸ-ին (ANIF), որը պետական հիմնադրամ է, 49 %-ն էլ պատկանում է արաբական «International Business Company (FZE)»-ին, որը փոխկապակցված է «Air Arabia» ավիաընկերությանը: Փաստացի հենց արաբական այս փոխադրողն է համարվում «Ֆլայ Արնայի» բաժնետեր: Մնացած 2 %-ը պատկանում է ՀՀ քաղաքացի Վարուժան Ներգիզյանին, որը ծնունդով հալեպցի, լիբանանահայ տնտեսագետ ու գործարար է, աշխատում է ԱՄԷ-ի, Լիբանանի եւ Մերձավոր Արեւելքի այլ երկրների բիզնես ոլորտներում:

«Ֆլայ Արնան», ըստ հիմնադիրների, աշխատում էր հենց «Air Arabia» բիզնես մոդելով, իսկ վերջինս լոուքոսթեր/բյուջետային ավիաընկերություն է:

Մանրամասն՝ սկզբանղբյուր կայքում։

--00—ՅՄ