Հայաստանն անվտանգության վարկանիշային աղյուսակում առաջատարներից է տարածաշրջանի և ԵԱՏՄ շարքում

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 30, 24News

հա.

Numbeo հետազոտական պորտալի կողմից հրապարակվել է աշխարհի երկրների անվտանգության վարկանիշային աղյուսակը, համաձայն որի՝ 2024թ.-ին Հայաստանը զբաղեցրել է 7-րդ հորիզոնականը՝ 78.4 միավորով: Նախորդ տարվա համեմատ դիրքային փոփոխություն չի արձանագրվել, սակայն գրանցվել է 0.4 միավորով բարելավում:  Այս մասին փոխանցոիմ է armtimes.com-ը։

2024թ.-ին անվտանգության վարկանիշային աղյուսակում ներառվել են ընդհանուր առմամբ 146 երկրներ: Առաջատար եռյակում են Անդորրան (87.1 միավոր), ԱՄԷ-ն (84.2 միավոր) և Քաթարը (84 միավոր):

Նկատենք, որ Հայաստանն անվտանգության վարկանիշային աղյուսակում առաջատար հորիզոնականում է ինչպես տարածաշրջանի, այնպես էլ ԵԱՏՄ երկրների շարքում։

Տարածաշրջանի երկրներից Վրաստանը 19-րդ հորիզոնականում է՝ 73.9 միավորով, որին հաջորդում են Ադրբեջանը՝ 33-րդ հորիզոնական՝ 68.5 միավորով, այնուհետև Թուրքիան՝ 53-րդ հորիզոնական՝ 59.1 միավորով։ Տարածաշրջանի երկրների շարքում ամենացածր՝ 90-րդ հորիզոնականը, զբաղեցրել է Իրանը՝ 50.5 միավորով։

ԵԱՏՄ երկրներից Ռուսաստանը 51-րդն է (60.8 միավոր), որին հաջորդում են Ղազախստանը՝ 72-րդ (54.1 միավոր), այնուհետև Բելառուսը՝ 94-րդ (49 միավոր) և Ղրղզստանը 106-րդ (46.1 միավոր) հորիզոնական։

2024թ.-ի Numbeo հետազոտական պորտալի վարկանիշային աղյուսակն ըստ երկրների հասանելի է հետևյալ հղմամբ՝ https://www.numbeo.com/crime/rankings_by_country.jsp?title=2024&displayColumn=1

Numbeo հետազոտական պորտալի կողմից հրապարակվել է նաև 2024թ.-ին քաղաքների անվտանգության վարկանիշային աղյուսակը, որում Երևանը զբաղեցրել է 11-րդ հորիզոնականը՝ 78.2 միավորով: Նշենք, որ 2023թ.-ին աղյուսակում Երևանը 14-րդ հորիզոնականում էր՝ 78.1 միավորով: 2024թ.-ին նախորդ տարվա համեմատ գրանցվել է ինչպես հորիզոնականի, այնպես էլ միավորների բարելավում:

Ըստ քաղաքների անվտանգության ցուցանիշի՝ Հայաստանը (Երևան) ևս առաջատար է ինչպես տարածաշրջանի, այնպես էլ ԵԱՏՄ երկրների շարքում:

2024թ.-ին քաղաքների անվտանգության վարկանիշային աղյուսակում ներառվել է ընդհանուր 195 քաղաք։ Առաջատար եռյակում են Աբու Դաբին (ԱՄԷ), Թայբեին (Թայվան) և Դոհան (Քաթար)։

Տարածաշրջանի երկրների քաղաքներից Թբիլիսին (Վրաստան) 23-րդ հորիզոնականում է, Բաքուն (Ադրբեջան)՝ 47-րդ, Բուրսան՝ (Թուրքիա) 52-րդ, Իզմիրը (Թուրքիա)՝ 58-րդ, Անկարան (Թուրքիա)՝ 82-րդ, Ստամբուլը (Թուրքիա)՝ 120-րդ, Թեհրանը (Իրան)՝ 160-րդ:
ԵԱՏՄ երկրների շարքում Ռուսաստանից ներառված են 5 քաղաքներ՝ Նիժնի Նովգորոդ (37), Մոսկվա (72), Սանկտ Պետերբուրգ (81), Եկատերինբուրգ (112) և Նովոսիբիրսկ (119):

Մինսկը (Բելառուս) զբաղեցրել է 139-րդ հորիզոնականը՝ 47.6 միավորով, որին հաջորդում է Ալմաթին (Ղազախստան)՝ 145-րդ հորիզոնական՝ 46.3 միավորով, իսկ Ղրղզստանի մայրաքաղաքն առհասարակ ներառված չէ ցանկում։

2024թ.-ի Numbeo հետազոտական պորտալի վարկանիշային աղյուսակն ըստ քաղաքների հասանելի է հետևյալ հղմամբ՝ https://www.numbeo.com/quality-of-life/rankings.jsp?title=2024&displayColumn=2:

գերազանցում է 54,4 մլն ռուբլին։

--00—ԼՀ