Թուրքիան ակնկալում է Պուտինի այցը փետրվարի 12-ին․ թուրք պաշտոնյա․ Reuters

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 31, 24News

լ.j

Սպասվում է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը փետրվարի 12-ին կայցելի Թուրքիա՝ Թուրքիայի նախագահ Էրդողանի հետ բանակցությունների համար։ Այս մասին հայտնում է Reuters-ը՝ հղում կատարելով  թուրք պաշտոնյային։

Հունվարի 20-ին Türkiye թերթը, հղում անելով իր աղբյուրներին, նույնպես հայտնել էր, որ փետրվարի 12-ին Պուտինին սպասում են Թուրքիայում։

Հունվարի 23-ին Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովն ընդգծել էր, որ Պուտինի՝  Թուրքիա այցը նախապատրաստական փուլում է,  նա ընդգծել էր, որ մոտ օրերին Կրեմլը կհրապարակի այցի ամսաթիվը։

--00—ԼՀ