Ռեկետ կլինի, եթե տրանսպորտի վարձը բարձրացվի, իսկ երթևեկության որակը չփոխվի, ինքս պայքարի դուրս կգամ

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 7, 24News

Ռեկետ է, եթե ծառայության սակագին ես բարձրացնում, բայց որակ չես տալիս, հարմարավետություն չես առաջարկում, ինչը նախորդ իշխանությունն էր ուզում անել, որի դեմ պայքարում էինք։ Հիմա քաղաքապետարանը հավաստիացնում է, որ տրանսպորտի երթևեկության որակը կբարձրացնեն, մի քանի կետեր կան, որոնք չապահովելու դեպքում, դուրս կգամ պայքարի։ Հակված եմ սպասել, տեսնեմ ինչ են անելու, ես ինքս դուրս կգամ պայքարի, եթե քաղաքապետարանը տրանսպորտի բարելավման խոստումները չկատարի։ Այս մասին 24News-ի հետ զրույցում նշեց ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Լուսինե Բադալյանը։

Խոսելով սահմանադրական փոփոխությունների մասին՝ պատգամավորը նշեց, որ իր համոզմամբ, Սահմանադրությունը պետք է համահունչ լինի ՀՀ-ի ապագա ճանապարհին, բայց այն ներկայացվելու է ժողովրդի դատին, իրենք թող որոշեն՝ ինչ սահմանադրություն են ուզում։

Մանրամասները՝ տեսանյութում։

Հերմինե Միքայելյան

 

--00—ԱՊ