Ռեկետ, ֆինանսավորումը՝ դրսից. ՀՀ-ում 10-15 հոգանոց քրեական խմբեր են ձևավորվում. «Ժամանակ»

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 5, 24News

ռեկետ

«Ժամանակ» թերթը գրում է. «Հայաստանում ձևավորվում են քրեական խմբեր՝ 10-15 մարդուց կազմված, որոնք զբաղվում են տնտեսվարողներին ռեկետի ենթարկելով և գումարներ կորզելով:

Այս խմբավորումները ունեն նաև արտաքին ֆինանսավորում և պատվիրատուներ, որոնք Ռուսաստանում բնակվող, քրեական հետագիծ ունեցող ազգությամբ հայ գործարարներն են:

Առաջիկայում մենք կհրապարակենք, թե Հայաստանում ովքեր են կանգնած այս խմբավորումների հետևում, և որ նախկին օլիգարխի հյուրանոցում են տեղի ունենում խմբավորումների հավաքները»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: