Իսրայելի պաշտպանության բանակը հարվածներ է հասցրել Գազայի հարավում

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 12, 24News

1127719

Իսրայելի պաշտպանության բանակը հայտարարել է, որ հարվածներ է հասցրել Գազայի հարավում գտնվող Ռաֆահ քաղաքի Ալ-Շաբուրա թաղամասի թիրախներին:

Ավելի վաղ Reuters-ը՝ հղում անելով Պաղեստինի Կարմիր մահիկի հայտարարությանը, հայտնել էր իսրայելական բանակի «կատաղի հարձակումների» մասին Գազայի հատվածի Ռաֆահ քաղաքի վրա։

«Իսրայելական բանակը մի շարք հարվածներ է հասցրել ահաբեկիչների թիրախներին Գազայի հատվածի հարավում գտնվող Ալ-Շաբուրա շրջանում», - ասվում է բանակի Telegram ալիքում:

Բանակը հավելել է, որ ավարտել է «հարվածները»։

--00—ՅՄ